Կառավարությունը նախատեսում է հստակ տարանջատել անտառկառավարման և պահպանության գործառույթները


Կառավարությունը նախատեսում է հստակ տարանջատել անտառկառավարման և պահպանության գործառույթները

  • 27-07-2017 18:17:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: 
Անտառային ոլորտի համալիր բարեփոխումների վերաբերյալ վարչապետը նշել է. «Բազմիցս անդրադարձել ենք անտառային ոլորտում առկա խնդիրներին և համալիր բարեփոխումների անհրաժեշտության հարցին: Անտառային ոլորտի բարեփոխումների վերաբերյալ մշակված հայեցակարգը բավարար լուծումներ չի նախատեսում անտառների պահպանության, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի, ինչպես նաև առկա պատասխանատու կառույցների կառավարման և գործունեության արդյունավետության բարձրացման խնդիրներին: Ավելին՝ փաստաթղթում բացակայում են անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններին ուղղված առաջարկություններ»: 
 
Այդ նպատակով գործադիրի ղեկավարը  հանձնարարել  է ՀՀ գյուղատնտեսության, բնապահպանության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին 1-ամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգի լրամշակված նախագիծ՝ ամրագրելով վերոնշյալ խնդիրներին ուղղված հստակ գործնական և օրենսդրական լուծումներ, անդրադառնալով նաև անտառկառավարման և պահպանության գործառույթների հստակ տարանջատման, ոլորտի միասնական կազմակերպչական դաշտի ստեղծման հարցերին: Հանձնարարվել է նաև միաժամանակ նախատեսել դրանց կատարման սեղմ ժամկետներ։  
«Մենք ունենք անտառային տնտեսությամբ զբաղվող մի քանի կառույցներ, որոնց  գործառույթները հստակ տարանջատված չեն: Մենք ուզում ենք, որ այն կառավարի մի կառույց, վերահսկի մեկ այլ կառույց, որպեսզի համապատասխան աշխատանքային շահերի բախում առաջանա և ստեղծվեն արդյունավետությանը նպաստող պայմաններ»,-նշել է Կարեն Կարապետյանը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play