Կազատականացվի ներքին էլեկտրաէներգետիկ շուկան


Կազատականացվի ներքին էլեկտրաէներգետիկ շուկան

  • 27-07-2017 18:31:12   | Հայաստան  |  Տնտեսություն

Գործադիրի հավանությանն է արժանացել ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման և միջպետական առևտրի զարգացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը: Հիմնավորման համաձայն՝ Հայաստանում նոր, ժամանակակից էլեկտրաէներգետիկական շուկային անցնելու անհրաժեշտությունը պայմանավորված է ներքին շուկայի կարիքներով, ինչպես նաև կարևորվում է միջսահմանային առևտրի հնարավորություններն օգտագործելու համար:
 
Միջսահմանային առևտուրը կընձեռի փոխշահավետ հնարավորություններ և կնպաստի Հայաստանի ներքին շուկայի արդյունավետության բարելավմանը: Արդյունքում կսահմանվեն էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացմանն ու միջպետական առևտրի զարգացմանը նպաստող միջոցառումներ և դրանց կատարման կոնկրետ ժամկետներ: Դրանց իրականացումը թույլ կտա ազատականացնել ներքին էլեկտրաէներգետիկ շուկան և խթանել փոխշահավետ միջսահմանային առևտուրը,  ինչը կնպաստի ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը:
Մեկ այլ որոշմամբ գործադիրը սահմանել է ընդերքօգտագործման թափոնների վերամշակման կարգը՝ դրա հետ կապված հարաբերությունները կարգավորելու նպատակով:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն