Կձևավորվի սուբսիդիաները, սուբվենցիաները և դրամաշնորհային ծրագրերը որպես արտոնյալ որակավորող մասնագիտական հանձնաժողով


Կձևավորվի սուբսիդիաները, սուբվենցիաները և դրամաշնորհային ծրագրերը որպես արտոնյալ որակավորող մասնագիտական հանձնաժողով

  • 27-07-2017 18:48:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է ձևավորել սուբսիդիաները, սուբվենցիաները և դրամաշնորհային ծրագրերը որպես արտոնյալ որակավորող մասնագիտական հանձնաժողով, սահմանել այդ հանձնաժողովի գործունեության, ինչպես նաև հանձնաժողովի կողմից սուբսիդիաների, սուբվենցիաների ու դրամաշնորհային ծրագրերը` որպես արտոնյալ որակավորման, փոփոխման կամ կասեցման կարգերը: Հանձնաժողովի գործառույթներից է ծրագրերն ԱԱՀ-ով հարկման տեսանկյունից որպես արտոնյալ որակավորելու վերաբերյալ եզրակացություն տրամադրելը: Կարգի համաձայն՝ որպես արտոնյալ կարող են որակավորել տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության, գիտության, կրթության, էներգետիկայի և բնապահպանության ոլորտներում իրականացվող ծրագրերը, որոնք խթանում են ՀՀ տնտեսության զարգացումը:
 
Բիզնեսին աջակցելու որդեգրած քաղաքականությամբ պայմանավորված՝ գործադիրը  փոփոխություն և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ:  Ըստ այդմ, ««Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ կազատվի լրացուցիչ պարտավորությունների կատարումից և հնարավորություն կունենա առանց լրացուցիչ ծանրաբեռնվածության կատարելու վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունները: 
Մեկ այլ որոշմամբ կապահովվի ՀՀ գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի բնականոն գործունեությունն ու վերապահված գործառույթների  իրականացումը: Հիմնադրամին վերապահված գործառույթների, մասնավորապես գյուղատնտեսական խորհրդատվական ծառայությունների մատուցման, արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ են աշխատակիցներ, գրասենյակային գույք և բնականոն գործունեությունն ապահովելու համար այլ միջոցներ: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play