Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայում հինգ մարզիկ արժանացել են սև գոտիների
27-07-2017 19:40:07 | Հայաստան | Սպորտ
Հուլիսի 21-27-ը Հայաստանի Կիոկուշին կարատեի Ֆեդերացիան՝ նախագահությամբ պրն. Անդրանիկ Հակոբյանի, իր ամենամյա ամառային ուսումնամարզական հավաքն անցկացրեց Ծաղկաձոր քաղաքում:
Ինչպես տեղեկացրեց Հայաստանի Կիոկուշին կարատեի Ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը, ամփոփիչ միջոցառման շրջանակներում կազմակերպվեցին նաև քննություններ, և մասնակիցներից հինգ հոգի՝ Բեգլարյան Էդուարդը, Վարդանյան Լալան, Հովհաննիսյան Գուրգենը, Բադալյան Էրիկը և Կարապետյան Դավիթը հաջողությամբ հանձնեցին քննությունը և արժանանացան սև գոտիների:
Մարզահավաքի ընթացքում քննարկվեցին նաև զանազան ծրագրեր, որոնցից ամենակարևորները թերևս առաջիկա երկու միջոցառումներն են՝ Կիոկուշին կարատեի Հայաստանի առաջնությունը՝ 2017 թ.-ի հոկտեմբերի 28-ին, և Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունը՝ 2018 թ.-ի ապրիլի 7-8-ին: Իսկ մինչ այդ՝ օգոստոսին, Սևանում կկայանա Ֆեդերացիայի հաջորդ ուսումնամարզական հավաքը: