Փաստաբան Տիգրան Հայրապետյանը ՀՀ նախագահին ներկայացնելու է դիմում՝ Ժիրայր Սէֆիլյանի և մյուսների գործով դատավոր Տաթևիկ Գրիգորյանի անօրինական գործողությունների փաստագրմամբ և նրա լիազորությունները դադարեցնելու պահանջով (տեսագրություն)

31-07-2017 12:00:00 | Հայաստան | Մամուլի սրահ
Հուլիսի 31-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ փաստաբան Տիգրան Հայրապետյանի մամուլի ասուլիսը:
Փաստաբանը, հղում կատարելով միջազգային, տարածաշրջանային փաստաթղթերին և ներպետական օրենսդրությանը, միջազգային, տարածաշրջանային կառույցների, ՀՀ նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի և քաղաքացիական հասարակության ուշադրությունը կհրավիրի «Սասնա Ծռերի» գործերով տեղի ունեցած համակարգային խախտումների վրա:
Ասուլիսին ներկա լրատվամիջոցները
1.NT.am
2.Factor.am
3.Ա1+
4.Aravot.am
5.Հանրային Ռադիո
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին