Ճամբարականների առաջարկով Ռալֆ Յիրիկյանը խոստացավ փոփոխություններ կատարել «Վիվա 1500» սակագնային փաթեթում (տեսանյութ և ֆոտոշարք)


Ճամբարականների առաջարկով Ռալֆ Յիրիկյանը խոստացավ փոփոխություններ կատարել «Վիվա 1500» սակագնային փաթեթում (տեսանյութ և ֆոտոշարք)

  • 01-08-2017 14:07:45   | Կոտայքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն



 
Հանրապետության ողջ տարածքից ընտրված ավագ դպրոցների շուրջ 150 աշակերտներն այս օրերին Ծաղկաձորում մասնակցում էին «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ամառային 25-րդ ճամբարին: 
 
Համանուն կազմակերպության և Հայաստանում առաջատար բջջային օպերատոր համարվող ՎիվաՍել-ՄՏՍ-ի նախաձեռնությամբ անցկացված
«Բիզնես առաջադրանք» ամենամյա 4-րդ մրցույթի շրջանակներում ճամբարականներին առաջադրանք էր տրվել ուսումնասիրել ՎիվաՍել-ՄՏՍ-ի վեբ կայքը, «Վիվա» կանխավճարային և հետվճարային սակագնային պլանները` ներկայացնելով բաժանորդների համար առավել գրավիչ պայմաններ ու լուծումներ ենթադրող առաջարկություններ: 
 
Ճամբարային 4 օրերի ընթացքում պատանիներին հնարավորություն էր ընձեռվել դպրոցում ստացած տնտեսագիտական և ձեռնարկատիրկական գիտելիքները կիրառել գործնական միջավայրում: Հաշվի առնելով բիզնես կառավարման մի շարք բաղադրիչներ, ինչպիսիք են գնային քաղաքականությունը, բիզնես շահույթը, կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը և մրցակցությունը` պատանիները մշակել էին իրեց բիզնես առաջարկները, սակայն մրցութային եզրափակիչ փուլ ոչ բոլորին էր հաջողվել հասնել: 
 
Արդյունքում համապատասխան առաջարկություններով հանդես եկած ճամբարային 10 ջոկատներից ընտրվել էին 3-ը: Մինչ կհայտարարվեր հաղթած ջոկատի համարը` ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը պատանիների հետ վարպետության դաս անցկացրեց հաջողակ բիզնես հիմնելու և այն զարգացնելու մասին: Նա նաև խոսեց իր անցած ուղու և Հայաստանում բջջային առաջատար օպերատորի հաջողության գաղտնիքների մասին:    
 
Ռ. Յիրիկյանը պատանիներին հորդորեց լինել քաջ, ազնիվ, թափանցիկ և նպատակասլաց: Նրա խոսքերով` շնորհիվ նշյալ հատկանիշների` այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ը և նրա անձնակազմը վայելում են ժողովրդի վստահությունը:
 
«Հայաստանի պատանեկան նվաճումներ» ամառային 25-րդ ճամբարի մասնակից 7-րդ ջոկատի ներկայացուցիչները ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին առաջարկեցին մի շարք փոփոխություններ մտցնել «Վիվա 1500» սակագնային փաթեթում: 
Հանրության շրջանում անցկացված սոց հարցումների արդյունքներից ելնելով` ճամբարականները, մասնավորապես, առաջարկեցին «Վիվա 1500» սակագնային փաթեթով մատուցվող, սակայն մեկ ամսվա ընթացքում ամբողջությամբ չսպառվող ներցանցային րոպեները, սմս-ները կամ ինտերնետը սիմիվոլիկ գումարի դիմաց փոխանակել մեկ այլ ծառայությամբ` բաժանորդի հայեցողությամբ:
 
Լաուրա Ուլիխանյանի կարծիքով` իրենց թիմի հաղթանակը պայմանավորված էր նրանով, որ առաջարկում են ոչ թե նորամուծություն մտցնել սակագնային փաթեթում, այլ պարզապես որոշ շտկումներ անելով` այն դարձնել ավելի ճկուն: 
 
Հաղթող ջոկատի ներկայացուցիչներին Ռալֆ Յիրիկյանը որպես նվեր հանձնեց սմարթֆոններ` միաժամանակ խոստանալով նոր փոփոխություններ «Վիվա-1500» սակագնային փաթեթում: 
 
 
Միջոցառման լուսանկարներն այստեղ
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն