Սաղ սուտ է, ես դրա հետ կապ չունեմ.Սամվել Բաբայանը՝ մեղադրանքի մասին


Սաղ սուտ է, ես դրա հետ կապ չունեմ.Սամվել Բաբայանը՝ մեղադրանքի մասին

  • 31-07-2017 17:32:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց «Իգլա»-ի գործով դատական նիստը և ամբաստանյալների ինքնությունը ճշտելուց հետո հետաձգվեց:
 
Ամբաստանյալների ինքնությունը ճշտելուց հետո Սանասար Գաբրիելյանի պաշտպան Կարապետ Աղաջանյանը դատարանին միջնորդեց հետաձգել դատական նիստը ամբաստանյալ Արմեն Պողոսյանի պաշտպանի բացակայության պատճառով:
 
Դատարանը բավարարեց միջնորդությունը և հաջորդ դատական նիստը նշանակեց օգոստոսի 28-ին, ինչը հարուցեց ամբաստանյալների դժգոհությունը:
 
Մասնավորապես Սանասար Գաբրիելյանն ասաց, որ ավելի լավ կլինի նիստը նշանակել օգոստոսի մեկին, ինչին Սամվել Բաբայանը հավելեց. «Չիմացանք՝ էս չորս ամիս է ինչի համար ենք նստած, մեզ էլ հարցրեք՝ օրը հարմա՞ր է, թե ոչ»:
 
Դատավորը պարզաբանեց, որ որպեսզի անհարկի նիստերը չհետաձգվեն, պաշտպաններն արձակուրդներից վերադարձած լինեն, այդ պատճառով էլ նիստը նշանակում է օգոստոսի 28-ին:
 
Նիստը հետաձգվելուց հետո դահլիճում ներկա լրագրողները Բաբայանին հարցրին,թե ինչ կասի իրեն առաջադրված մեղադրանքի մասին. «Սաղ սուտ է, ես դրա հետ կապ չունեմ»,-ասաց Բաբայանը: 
 
Չնայած ուղեկցող գումարտակի անդամները փորձում էին Բաբայանին տանել նիստերի դահլիճից, այնուամենայնիվ Բաբայանը մոտեցավ նաև մեղադրող դատախազ Արամյանին: Թե ինչ խոսեցին, հայտնի չէ:
 
Մեղադրանքի մասին դահլիճից իր կարծիքը հայտնեց նաև Սանասար Գաբրիելյանը. «Սա սարքած է»:
 
Հիշեցնենք, որ « Իգլա»-ի գործով անցնում է վեց ամբաստանյալ՝ Արցախի հերոս Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն Քոչարյանը, Անդրանիկ Քոչարյանը, Ժորա Զաքարյանը և Դավիթ Հարությունյանը: 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play