ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը վերընտրվել է «Եվրոպայի ժողովրդավար ուսանողների» (EDS) Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում


ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը վերընտրվել է «Եվրոպայի ժողովրդավար ուսանողների» (EDS) Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում

  • 31-07-2017 19:11:41   | Բուլղարիա  |  Քաղաքական

Հուլիսի 25-30-ը Բուլղարիայի Վառնա քաղաքում կայացել է «Եվրոպայի ժողովրդավար ուսանողների» (EDS) ամենամյա ամառային հավաքը, որն այս տարի կրել է «Եվրոպայի վաղվա առաջնորդները» խորագիրը:
 
Հավաքի ընթացքում կայացել է EDS  ամենամյա ժողովը, որի ընթացքում կազմավորվել է EDS նոր Գործադիր Բյուրոն, ընտրվել են լիիրավ անդամները:  EDS նոր նախագահ է ընտրվել Վիրջիլիո Ֆալկոն:
 
Հավաքին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ներկայացնող Աննա Օհանյանը վերընտրվել  է «Եվրոպայի ժողովրդավար ուսանողների» Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: 
 
Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովից բացի ծրագրի ընթացքում ձևավորվել են նաև մյուս մշտական աշխատանքային խմբերը՝ Եվրոպական քաղաքականությունների և Բարձրագույն կրթության ու հետազոտությունների:
 
Հավաքի շրջանակներում քննարկումներ են եղել ներկայիս երիտասարդության դերի, Եվրոպայի ապագայի, 21-րդ դարի պահանջներին Եվրոպայի գործունեության համապատասխանեցման, գալիք աշխատանքային տարվա ծրագրերի ու աշխատանքների և մի շարք այլ թեմաների վերաբերյալ:
 
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական