Անցած մեկ օրում արձանագրվել է թմրանյութի և զենք-զինամթերքի հայտնաբերման 1-ական դեպք.Ոստիկանություն


Անցած մեկ օրում արձանագրվել է թմրանյութի և զենք-զինամթերքի հայտնաբերման 1-ական դեպք.Ոստիկանություն

  • 01-08-2017 17:48:30   | Հայաստան  |  Իրավունք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 31-ից օգոստոսի 1-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքերն էլ բացահայտվել է: Արձանագրվել է թմրանյութի և զենք-զինամթերքի հայտնաբերման 1-ական դեպք: Բացահայտվել է գողության 4, խարդախության 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2, կաշառակերության և յուրացման կամ վատնման 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Նոյյան տապան  -   Իրավունք