«Զվարթնոց» օդանավակայանի ժամանաման սրահից ուղեւորին բերման են ենթարկել. Ոստիկանություն


«Զվարթնոց» օդանավակայանի ժամանաման սրահից ուղեւորին բերման են ենթարկել. Ոստիկանություն

  • 02-08-2017 11:25:47   | Հայաստան  |  Իրավունք

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օգոստոսի 1-ին, ժամը 16.45-ին, Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանաման սրահից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Կորյուն Կ.-ին, որը ապրիլի 3-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 193 հոդվածի մեղադրանքով (Կանխամտածված սնանկությունը):
 
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play