Ոսկեվանում ու Բաղանիսում ադրբեջանական կողմի գնդակից խոտհարքներում հդեհ է բռնկվել, ինչի հետևանքով ականներ են պայթել.Aysor.am
02-08-2017 12:10:06 | Տավուշի մարզ | Ի՞նչ է գրում մամուլը
Երեկ գիշերն ադրբեջանական զինուժը կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս ու Ոսկեվան գյուղերի հարակից խոտհարքների վրա:
Ադրբեջանական կողմի գնդակից խոտհարքներում հդեհ է բռնկվել, ինչի հետևանքով ականներ են պայթել։
«Հրդեհից ականապատված դաշտում միներ են պայթել, բայց գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, գյուղում այս պահին հանգիստ է», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ոսկեվանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանը։
Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանն էլ Aysor.am-ին ասաց, որ պայթյունը գյուղից հեռու է եղել։
«Չեզոք զոնայում է եղել պայթյունը, բաղանիսամերձ արոտավայրում է եղել հրդեհ, գյուղը դրանից չի տուժել, գիշերը խաղաղ է անցել, այս պահին, նույնպես, գյուղում խաղաղ իրավիճակ», - նշեց Նարեկ Սահակյանը։