Սևանի «Միրաժ» լողափում սպանություն կատարած անձին մեղադրանք է առաջադրվել


Սևանի «Միրաժ» լողափում սպանություն կատարած անձին մեղադրանք է առաջադրվել

  • 02-08-2017 14:56:50   | Հայաստան  |  Իրավունք

Սևանի «Միրաժ» լողափում հուլիսի 30-ին տեղի ունեցած սպանության փաստով 36-ամյա Էդգար Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին  տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Էդգար Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) հոդվածի 1-ին մասով և քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ:

Հիշեցնենք. 2017թ. հուլիսի 30-ին՝ ժամը 18:50-ի սահմաններում, Սևանի լողափերից մեկում տեղի էր ունեցել ծեծկռտուք, որին մասնակցություն են ունեցել 1957թ. ծնված տղամարդ, 28-ամյա երիտասարդ, որից հետո՝ ժամը 19:15- ին,Գեղարքունիքի մարզի բնակիչը՝ ծնված 1957թ.՝ մահացած վիճակում, տեղափոխվել էր «Սևան» բժշկական կենտրոն: Ձերբակալվել էր մահացած տղամարդու որդին, քանի որ նա նույն օրը ժամը 19:00-ի սահմաններում, Երևան-Սևան- Իջևան ավտոճանապարհի 63-րդ կմ հատվածում կրակոցներ էր արձակել, որի հետևանքով Արարատի մարզի բնակիչը՝ ծնված 1989թ., ձախ քունքային շրջանում ստացած հրազենային վնասվածքից մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:Նույն օրը ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող որսորդական հրացանը և ձերբակալվել էր:

 

 

Նոյյան տապան  -   Իրավունք