Երեխայի ներկայությունը անձնագրային ծառայությունում պահանջելը օրենքի խախտում է


Երեխայի ներկայությունը անձնագրային ծառայությունում պահանջելը օրենքի խախտում է

  • 02-08-2017 18:14:35   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
 
«ՀԱՐՑ- Մինչև 16 տարեկան երեխայի հին նմուշի անձնագիր տրամադրելու համար արդյոք երեխայի ներկայությունը պահանջվում է անձնագրային ծառայությունում:
 
ՊԱՏԱՍԽԱՆ-Մինչև 16 տարեկան երեխայի հին նմուշի անձնագիր ստանալու համար դիմում է նրա ծնողներից մեկը կամ այլ օրինական ներկայացուցիչը (խնամակալ, հոգաբարձու) կամ ՀՀ օրենսդրությունում կատարված փոփոխության համաձայն վերը նշված անձանց փոխարեն նրանց կողմից լիազորված անձը (լիազորագիրը պետք է հաստատված լինի նոտարական կարգով):
 
Երեխայի ներկայությունը անձնագրային ծառայությունում չի պահանջվում և անձնագիր ստանալու դիմումը ենթակա է բավարարման անկախ այն հանգամանքից, դիմելու պահին երեխան գտնվում է ՀՀ-ում, թե՝ ոչ:
 
Դիմումատուի հետ միաժամանակ երեխայի ներկայությունը անձնագրային ծառայությունում պահանջելը աշխատակցի համար կառաջացնի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:
 
Ի տարբերություն հին նմուշի անձնագրի, բիոմետրիկ անձնագիր ստանալիս երեխայի ներկայությունը պահանջվում է անձնագրային ծառայությունում, որպեսզի տեղում իրականացվի լուսանկարահանումը՝ անձնագրային ծառայությունում առկա սարքավորման միջոցով, իսկ 6 տարեկանից բարձր լինելու դեպքում վերցվի մատնադրոշմները»:
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք