Սինքֆիլդի գավաթ. Լեւոն Արոնյանը հաղթել է առաջին պարտիայում


Սինքֆիլդի գավաթ. Լեւոն Արոնյանը հաղթել է առաջին պարտիայում

  • 03-08-2017 12:10:32   | ԱՄՆ  |  Սպորտ

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում մեկնարկել է շախմատի Սինքֆիլդի գավաթի խաղարկությունը: Մրցաշարին մասնակցում է տասը գրոսմայստեր, այդ թվում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը:
 
Առաջին տուրում Արոնյանը սպիտակներով հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Յան Նեպոմնյաշչիին:
 
Առաջին տուրից հետո Լեւոն Արոնյանը, Մաքսիմ Վաշյե-Լագրավը եւ Սերգեյ Կարյակինը մեկական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տուրում հայ գրոսմայստերը կխաղա Ֆաբիանո Կարուանայի հետ:
 
Մասնակիցների կազմ. Լեւոն Արոնյան (Հայաստան),  Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Ուեսլի Սո (ԱՄՆ), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Սերգեյ Կարյակին (Ռուսաստան), Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) եւ Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան):
 
Մրցաշարը կշարունակվի մինչեւ օգոստոսի 12-ը:
 
Լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքի
 
Նոյյան տապան  -   Սպորտ