Զինվորական հաշմանդամության կենսաթոշակի վրա կիրառված արգելանքը հանվել է.ՄԻՊ


Զինվորական հաշմանդամության կենսաթոշակի վրա կիրառված արգելանքը հանվել է.ՄԻՊ

  • 03-08-2017 16:14:43   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած բողոքով քաղաքացին տեղեկացրել է, որ Դատական ակտերի հարկադիր կատարման  ծառայությունը բռնագանձում է տարածել զինվորական հաշմանդամության կենսաթոշակի վրա:
 
Խնդրի կապակցությամբ Պաշտպանի աշխատակազմում սկսվել է բողոքի քննարկման ընթացակարգ:
 
Իրավասու պետական մարմնի հետ կատարված համատեղ աշխատանքների արդյունքում Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից որոշում է կայացվել քաղաքացու դրամական միջոցների վրա դրված արգելանքը հանելու մասին:
 
Իրազեկում.
 
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի համաձայն՝ կատարողական թերթով բռնագանձում չի կարող տարածվել այն դրամական գումարների վրա, որոնք վճարվում են`
 
·         հաշմանդամներին.
 
·         ծառայողական պարտականությունները կատարելիս ստացած հաշմության (վիրավորվել, կոնտուզիա, վնասվածք) համար այդ անձանց կամ նրանց մահվան դեպքում` ընտանիքներին.
 
·         առողջության, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասների հատուցման համար.
 
·         ալիմենտային պարտավորությունների համար.
 
·          որպես պետական նպաստ.
 
·         վնասակար կամ ծայրահեղ դժվարին պայմաններում աշխատող անձանց` որպես փոխհատուցում.
 
·         տուժողին` լրացուցիչ սննդի, առողջարանային բուժման, պրոթեզավորման և նրա խնամքի համար.
 
·          աշխատանքից ազատվելու դեպքում` որպես արձակման նպաստ:
 
 
 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք