ՀՀ ոստիկանությունը խոստանում է խոշոր դրամական պարգևատրում՝ Թելման Վազիրի Քալաշյանի վայրի վերաբերյալ տեղեկատվության համար


ՀՀ ոստիկանությունը խոստանում է խոշոր դրամական պարգևատրում՝ Թելման Վազիրի Քալաշյանի վայրի վերաբերյալ տեղեկատվության համար

  • 04-08-2017 11:08:35   | Հայաստան  |  Իրավունք

2017 թվականի օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում մի քանի անձանց սպանության կասկածանքով հետախուզվում է Թելման Վազիրի Քալաշյանը: 
Այն անձինք, ովքեր հավաստի տեղեկություններ կարող են հայտնել Թ. Քալաշյանի գտնվելու վայրի վերաբերյալ, կամ իրական աջակցություն ցուցաբերել նրա հայտնաբերմանը, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն ՀՀ ոստիկանության կողմից կստանան խոշոր դրամական պարգևատրում: 
 
ՀՀ ոստիկանությունը երաշխավորվում է տեղեկություններ տրամադրող անձի գաղտնիությունը:
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play