Դավիթաշենի տանը, որտեղ պայթյուն էր որոտացել, հայտնաբերել են ևս 4 արկ. ԱԻՆ


Դավիթաշենի տանը, որտեղ պայթյուն էր որոտացել, հայտնաբերել են ևս 4 արկ. ԱԻՆ

  • 04-08-2017 12:07:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Օգոստոսի 3-ին,ժամը 22:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն 2-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 4 արկ:
 
Պարզվել է, որ հայտնաբերված ռազմամթերքը՝ 2 հատ հրետանային արկ 125 մմ, 1 հատ հակատանկային ականանետի արկ և 1 հատ հրթիռային արկ՝ բոլորը մարտական վիճակում:
 
Դեպքի վայր է  մեկնել Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի ինժեներասակրավորական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:
 
Ժամը 00:45-ին ՀՀ Պաշտպանության նախարարության ծառայողները զինամթերքը տեղափոխել են ականազերծման կենտրոն:

 

 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն