Որտե՞ղ են հանգստանալու կառա­վարության անդամները.«Իրավունք»


Որտե՞ղ են հանգստանալու կառա­վարության անդամները.«Իրավունք»

  • 04-08-2017 12:18:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Իրավունք»-ն անդրադարձել էր գործադիր և օրենսդիր մարմնի ան­դամների ամառային հանգստին:
 
Գրել էինք, որ պատգամավորներն ու նախա­րարները նախընտրում են ծովային հան­գիստ: Հետաքրքիր է, իսկ որտե՞ղ է հանգստանալու ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Գործադիր մարմնի ղե­կավարի մամլո խոսնակ Արամ Արարա­տյանն «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ այս պա­հին օրակարգում նման հարց չկա: Չի բացառվում՝ Կա­րեն Կարապե­տյանն այս տարի հանգստի չմեկնի:
     Ի դեպ, մեզ հասած տեղեկություննե­րով՝ նախարարնե­րի արձակուրդ գնալը այս կառա­վարությունում խստացված է: «Նախ՝ հանգստի են գնում, եթե ոլորտին առնչվող հրատապ հարց ու նախագիծ չկա: Երկ­րորդ՝ ամենաշատը տասն օր պետք է տևի հանգիստը»,- ասաց մեր աղբյուրը: Պատ­ճառը արտակարգ ռեժիմն է, որով արդեն մի քանի ամիս է, աշխատում է գործադիր մարմինը»,-գրում է թերթը:
     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play