Դուբայի ամենաբարձր երկնաքերերից մեկում բռնկված հրդեհը մարվել է


Դուբայի ամենաբարձր երկնաքերերից մեկում բռնկված հրդեհը մարվել է

  • 04-08-2017 12:30:36   | ԱՄԷ  |  Հասարակություն

 
Դուբայում գտնվող աշխարհի ամենաբարձր երկնաքերերից մեկում` 79 հարկից բաղկացած Torch Tower-ում հրդեհ է բռնկվել: 
korrespondent-ի փոխանցմամբ` աշտարակում հրդեհը բռնկվել է 9-րդ հարկում և տարածվել մի քանի հարկ վերև: 
Շենքի այրվող հարկերում գտնվող մարդկանց արագ տարհանել են, արդյունքում տուժածներ չկան: 
Նշվում է, որ դեպքի վայր ժամանած հրշեջներին հաջողվել է կրակը մարել: 
2015 թվականին ևս Torch Tower-ը հրդեհվել էր, այդ ժամանակ նույնպես հաջողվել էր խուսափել տուժածներից: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play