«Էթիկան հանրային ծառայությունում և քննական մտածողություն» խորագրով դասախոսություն ՀՀ ՊՆ վարչական համալիրում


«Էթիկան հանրային ծառայությունում և քննական մտածողություն» խորագրով դասախոսություն ՀՀ ՊՆ վարչական համալիրում

  • 04-08-2017 13:32:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Օգոստոսի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՊՆ կենտրոնական ապարատի ստորաբաժանումների և ռազմաուսումնական հաստատությունների ներկայացուցիչների համար կազմակերպվել է «Էթիկան հանրային ծառայությունում և քննական մտածողություն» խորագրով դասախոսություն: 
 
Բանախոսը` ԱՄՆ Քոնեքթիքութ նահանգի Բրիդջպորտի ռազմական ակադեմիայի դասախոս Աննա Կրիկորյանը, ներկայացրել է քննական մտածողության և Էթիկայի գլխավոր սկզբունքներն ու հանրային ծառայությունում դրանց կիրառման մեխանիզմները, ինչպես նաև մանրամասն անդրադարձել է Էթիկայի փիլիսոփայական ակունքներին, կոլեկտիվներն առաջնորդելու շրջանակներում էթիկայի կարևորությանը և խնդիրների լուծման ընթացքում քննական մտածողության կիրառման հանգուցային նշանակությանը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն