Մարտունիում անցկացվել է «Սևանա լիճ 2017» բռնցքամարտի մրցաշար


Մարտունիում անցկացվել է «Սևանա լիճ 2017» բռնցքամարտի մրցաշար

  • 04-08-2017 13:44:12   | Գեղարքունինքի մարզ  |  Սպորտ

Օգոստոսի 2-3-ը  Մարտունիի հանրային լողափում տեղի է ունեցել «Սևանա լիճ 2017» բռնցքամարտի հանրապետական կարգի  առաջնություն, որին մասնակցել են 200 ից ավել  մարզիկներ Մարտունիի, Երևանի Դինամո, Երևանի Էրեբունի, Արարատի, Աբովյանի, Վանաձորի, Ճամբարակի, Փարաքարի, Իջևանի, Վայքի և Լիճքի մարզադպրոցններից։  Երկօրյա մրցումների արդյունքում Մարտունիի Մարզադպրոցի հավաքականը թիմային հաշվարկում գրավել է 1-ին հորիզոնակը:
 
Մրցաշարը, որը կազմակերպվել էր Մարտունու մարզադպրոցի մարզիչներ Գևորգ և Գագիկ Սարգսյանների կողմի, անցկացվում էր երկրորդ անգամ:  «Սևանա լիճ 2017» մրցաշարի ավարտին լավագույն բռնցքամարտիկները Մարտունիի մարզադպրոցի մարզիչ Վարդան Դավթյանի կողմից պարգևատրվել են հուշանվերներով, իսկ համայնքի ավագանիներ Տիգրան Ստեփանյանը, Վահագն Դավթյանը, Արմեն Մոսոյանը և Մարտունի համայնքի բնակիչ Արմեն Գասպարյանը մարզադպրոցին մարզական գույքով ապահովելու համար պարգևատրվել են շնորհակալագրերով և հուշանվերներով:
 
Մրցաշարի բացման խոսքում Մարտունիի քաղաքապետ Արմեն Ավետիսյանը կարևորել է նմանատիպ մրցաշարերի անցկացման կարևորությունը համայնքային կյանքն ավելի ակտիվ դարձնելու և աճող սերնդի կոփման ու սպորտային դաստիարակության գործում:
 
Նոյյան տապան  -   Սպորտ