ԱԻՆ-ը բարելավվում է միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքը


ԱԻՆ-ը բարելավվում է միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքը

  • 04-08-2017 14:29:11   | Հայաստան  |  Հասարակություն

        
 
Օգոստոսի 4-ին ՀՀ ԱԻ նախարարությունում հրավիրվել էր արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի նիստ, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ԱԻ նախարար Դ. Տոնոյանը:
 
Հիմնական նպատակն էր քննարկել հանձնաժողովի աշխատանքի բարելավման և արդյունավետության բարձրացման ուղիները:
 
Քննարկման ընթացքում առաջարկություններ հնչեցին միջազգային փորձագետների հետ համատեղ վնասի գնահատման չափորոշիչներ և մեթոդաբանություն մշակելու, վնասի մասին ակտի միասնական կարգ ու ձևաչափ սահմանելու, ինչպես նաև հանրապետական հանձնաժողովների անդամներին, ըստ անհրաժեշտության, վնասի գնահատման մարզային կամ համայնքային հանձնաժողովների աշխատանքի մեջ ներգրավելու վերաբերյալ՝ հնարավոր շահարկումները բացառելու համար:
 
Նիստի ավարտին որոշում կայացվեց վերոնշյալ խնդիրների ուղղությամբ մշակել համատեղ առաջակություններ՝ ՀՀ կառավարության և վարչապետի համապատասխան որոշումներում փոփոխություններ կատարելու համար
 
Նոյյան տապան  -   Հասարակություն