Շարունակվում է շենքերի մուտքերի նորոգման 2017թ. ծրագիրը


Շարունակվում է շենքերի մուտքերի նորոգման 2017թ. ծրագիրը

  • 04-08-2017 17:03:33   | Հայաստան  |  Հասարակություն

 
Երևանի քաղաքապետարանի, մայրաքաղաքի վարչական շրջանների և համատիրությունների համատեղ ծրագրերով այս տարի ևս վերանորոգվում են բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքեր: Տարեկան ծրագրով ընդհանուր առմամբ մինչև տարեվերջ կվերանորոգվի 1518 մուտք: Վաղ գարնանից մեկնարկած գործընթացով արդեն իսկ վերանորոգվել է 684 մուտք՝ 393 բազմաբնակարան շենքում: Նախորդ շաբաթվա ընթացքում ավարտին է հասցվել 48 մուտքի նորոգումը: 
 
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մուտքերը կարգի են բերվում համալիր լուծումներով. շքամուտքերից բացի ամբողջությամբ վերանորոգվում են նաև շենքերի հարկաբաժինները: Աշխատանքներն ընթանում են ժամանակացույցի համաձայն, իսկ որակի նկատմամբ իրականացվում է ամենօրյա հսկողություն:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play