ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ընդունել է ավիահարվածների արդյունքում 642 խաղաղ բնակիչների զոհվելու փաստը
04-08-2017 17:20:47 | ԱՄՆ | Հասարակություն
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ընդունել է Սիրիայի և Իրաքի տարածքում 2014 թվականի օգոստոսից մինչև 2017 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում հասցված ավիահարվածների արդյունքում 642 խաղաղ բնակիչների զոհ գնալու փաստը:
Gazeta-ի փոխանցմամբ` կոալիցիայի հայտարարությունում նշվում է, որ խաղաղ բնակիչների համար դիտավորյալ չի եղել, այլ արդյունք է ահաբեկիչներին հասցված ավիահարվածների:
Նշվում է, որ ավիահարվածների արդյունքում սպանված խաղաղ բնակիչների թվի գնահատումը կատարվել է 2017 թվականի հունիսին: Ներկա պահին կոալիցիան ուսումնասիրում է 424 խաղաղ բնակիչների մահվան մասին հաղորդագրությունները:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Սիրիայի արտգործնախարարությունն ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կողմից հասցվող ավիահարվածների արդյունքում արձանագրված խաղաղ բնակիչների զոհվելու մասին հաղորդել է ՄԱԿ-ում: