Խոշոր ավտովթար Երևանում. երկու մեքենաների բախում և արմատախիլ եղած ծառ.shamshyan.com


Խոշոր ավտովթար Երևանում. երկու մեքենաների բախում և արմատախիլ եղած ծառ.shamshyan.com

  • 04-08-2017 17:55:54   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Այսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 16։30-ի սահմաններում Լենինգրադյան 32 հասցեի դիմաց Mitsubishi Pajero մակնիշի 81 VԼ 008 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X5 մակնիշի 90 ՏՏ 400 համարանիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Հարվածի արդյունքում BMW-ն շպրտվել է մայթ և արմատախիլ արել ծառը; Այս պահին վարորդները սպասում են, որպեսզի ժամանեն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Վթարի մասին տեղեկացվել է Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանելու է հերթապահ հետաքննիչը։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված փողոցի այս հատվածում հաճախակի են լինում ճանապարհատրանսպորտային պատահարներ, քանի որ այն համարվում է արագընթաց ճանապարհ, և որոշ վայ-վարորդներ մինչև վերջ սեղմում են գազի սեղմակը, ինչի հետևանքով էլ չեն կարողանում կառավարել ավտոմեքենան և տեղի է ունենում ճանապարհատրանսպորտային պատահար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play