Սահմանամերձ համայնքների 4-12 դասարանի աշակերտները դասագրքերը կստանան անվճար
04-08-2017 17:59:27 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայաստանի կառավարության որոշման համաձայն` սահմանամերձ բնակավայրերում բնակչությանը տրամադրվող սոցիալական աջակցությունն ընդլայնվում է:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը նշեց, որ աջակցության գործում այս անգամ ավելացել է նաև կրթության բաղադրիչը: «Կառավարության կողմից սահմանված սահմանամերձ համայնքների 4-12 դասարանի աշակերտները դասագրքերը կստանան անվճար: Դե իսկ 1-4-րդ դասարանի աշակերտները դասագրքերն անվճար են ստանում հանրապետության ամբողջ տարածքում»,- ասաց նա: Կառավարության որոշման համաձայն սոցիալական աջակցություն ստացող Հայաստանում սահմանամերձ համայնքները 38-ն են: