Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկում.Ոստիկանություն


Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկում.Ոստիկանություն

  • 04-08-2017 17:52:40   | Հայաստան  |  Իրավունք

 
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում տրանսպորտային միջոցների կուտակումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով՝ 2017 թվականի օգոստոսի 7-ից Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Խաչմերուկի հատվածում պլաստմասսե պահպանապատերից կառուցված եռանկյունաձև անվտանգության կղզյակի շնորհիվ Բաղրամյան պողոտայով Սայաթ-Նովա պողոտայի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար լուսացույցը, «Կանգ-Գիծ» գծանշումը և տվյալ հատվածի հետիոտնային անցումը մոտ 25 մետր կտեղափոխվեն դեպի նշված խաչմերուկ, որը կմեծացնի տվյալ խաչմերուկի թողունակությունը և միաժամանակ՝ նշված փոփոխության շնորհիվ Բաղրամյան պողոտայի երթևեկելի առաջին գոտուց աջ շրջադարձով դեպի Մոսկովյան ու Սարյան փողոցներ երթևեկող տրանսպորտային միջոցները նշված մանևրը կկատարեն անընդհատ՝ առանց լուսացույցի արգելող ազդանշանին հանդիպելու:
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play