Օգոստոսի 12-ից հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետներն այլևս չեն երկարաձգվի
04-08-2017 18:32:18 | Հայաստան | Հասարակություն
Եթե լրացել է անձնագրի ժամկետը, պետք է դիմել այն փոխանակելու համար, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը։
«Ինչպես տեղեկացրել էինք, ՀՀ կառավարության կողմից ընդունվել էր որոշում, համաձայն որի հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետները այևս չեն երկարաձգվելու: Եթե լրացել է անձնագրի ժամկետը, պետք է դիմել այն փոխանակելու համար:
ՀՀ կառավարության որոշումն արդեն հրապարակվել է պաշտոնական տեղեկագրում:
Այն ուժի մեջ է մտնելու 12.08.2017թ.-ից:
Անհրաժեշտ է ընդունել նաև ի գիտություն, որ որոշումն ուժի մեջ մտնելու պահից անձնագրի ժամկետը չի երկարաձգվելու, իսկ մինչ այդ երկարաձգվածները պահպանելու են իրենց ուժը մինչև երկարաձգման կնիքում նշված ժամկետի ավարտը»,- նշել է Մ. Բիչախչյանը։