ԲՊՏ կիրառված նախկին պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.74մլն.դրամ գումար


ԲՊՏ կիրառված նախկին պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.74մլն.դրամ գումար

  • 04-08-2017 18:26:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ բնապահպանության նախարարության կողմից մեկ շաբաթվա ընթացքում հաշվարկվել 1.3 մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս
 
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 31.07.-04.08.2017թթ ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.33 մլն.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 21 որոշում և հաշվարկվել 1.3 մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 
 Մասնավորապես` 
 
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Կազմվել է վարչական տուգանքի 9 որոշում 450 հազ. դրամի և հաշվարկվել  է 867.75հազ.դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝    
   Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված 1 դեպքի համար/ապօրինի հատվել է 3 ծառ/ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 172.5 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: 
  Լոռու տարածքային բաժինը ՀՀ ոստիկանության ԼՄՎ Թումանյանի բաժնի  կողմից կազմված անտառխախտման արձանագրության հիման վրա /ապօրինի հատվել է 2 ծառ/ կայացրել է 50.0հազ.դրամի  վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկել է 93.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: 
 Տավուշի տարածքային բաժինը «Հայանտառ»  ՊՈԱԿ-ի անտառտնտեսությունների մասնաճյուղերի կողմից կազմված արձանագրությունների հիման վրա կայացրել է 200.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկել է 453.75.հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
  Կոտայքի տարածքային բաժնի ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի ծառահատման 1 դեպք: Իրավախախտը ենթարկվել է 50.0հազ.դրամի չափով վարչական տուգանքի և հաշվարկվել է 27.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
 Սյունիքի տարածքային բաժինը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մ/ճ–ի կողմից կազմված անտառխախտման արձանագրության հիման վրա /ապօրինի հատվել է 7 ծառ/ կայացրել է 50.0հազ.դրամի  վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկել է 81.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
  Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված 1 դեպքի համար կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 40.5 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: 
 
Փայտանյութի  ապօրինի տեղափոխում
 Կազմվել է վարչական տուգանքի 5 որոշում` 500.0հազ.դրամ գումարով և հաշվարկվել է 431.7հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս,որից`
 
   Տավուշի տարածքային բաժինը  ՀՀ ոստիկանության բաժիններից ստացված արձանագրությունների հիման վրա 4 իրավախախտի նկատմամբ կայացրել է 400.0հազ.դրամ ընդհանուր  գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկել է 323.7հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 
     Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված  վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքի համար կայացվել է 100.0հազ.դրամ ընդհանուր գումարի 1 որոշում և հաշվարկվել է 108.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:  
 
Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար   
   Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 150.0հազ.դրամի, որից՝
     Շիրակի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում:
   Երևանի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
 
Մթնոլորտի պահպանության ոլորտ
  Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում` 150.0հազ.դրամի, որն է`
    Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի շինարարական աղբի տեղափոխման 3 դեպքի համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3  որոշում:
 
Բնության հատուկ  պահպանվող տարածքների  պահպանման ռեժիմի խախտման համար  
  Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 80.0հազ.դրամ գումարով, որն է`
    Գեղարքունիքի տարածքային բաժինը   «Սևան ԱՊ» ՊՕԱԿ ի կազմած արձանագրության հիման վրա  մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացրել է 80.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում:
 
  
  
    Ընդհանուր առմամբ ԲՊՏ կիրառված նախկին պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.74մլն.դրամ գումար: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play