7 օր առաջնագծում. հակառակորդը կիրառել է 60 մմ ականանետեր, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել 110 անգամ


7 օր առաջնագծում. հակառակորդը կիրառել է 60 մմ ականանետեր, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել 110 անգամ

  • 06-08-2017 18:20:27   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Հուլիսի 30-ից օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն: Նշված ժամանակահատվածում, բացի հրաձգային տարբեր զինատեսակներից, հակառակորդը կիրառել է նաև 60 մմ ականանետեր, ընդհանուր առմամբ հրադադարի պահպանման ռեժիմը խախտելով ավելի քան 110 անգամ:
 
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են՝  ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և վստահորեն կատարում իրենց առջև դրված մարտական խնդիրները:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական