Օդի միջին օրական ջերմաստիճանը բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով


Օդի միջին օրական ջերմաստիճանը բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով

  • 06-08-2017 18:50:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Օգոստոսի 06-10-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է +39…+41 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով:
 
Հանրապետության տարածքում`
 
Սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն 6-8-ը աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով:
 
Երևան քաղաքում՝
 
Սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն