Մեկնարկում է Հաղարծնի շաբաթը (տեսանյութ)


Մեկնարկում է Հաղարծնի շաբաթը (տեսանյութ)

  • 07-08-2017 11:14:40   | Տավուշի մարզ  |  Մամլո հաղորդագրություն



Օգոստոսի 7-13-ը Տավուշի մարզում կանցկացվի Հաղարծնի հոգևոր-մշակութային շաբաթ–փառատոնը։  Միջոցառումը կազմակերպվում է երկրորդ անգամ: Այն նպատակ ունի ներկայացնել Հաղարծնի վանքի (X-XII դար) հարուստ հոգևոր ժառանգությունն ու առանձնահատուկ դերը հայ մշակույթի զարգացման մեջ: Հաղարծնի հոգևոր-մշակութային շաբաթվա շրջանակում վանքի տարածքում կանցկացվեն ժողովրդական արվեստի տարբեր ճյուղերի բացօթյա դասեր, տարածաշրջանի խոհանոցին բնորոշ տեղական կաթնահունցի, քաղցրավենիքի, ապուրների պատրաստման ցուցադրություններ, ազգային պարերի ուսուցում, հոգևոր երաժշտության համերգներ: Շաբաթը կուղեկցվի եկեղեցական արարողություններով, Աստվածաշնչի սերտողությամբ, հոգևոր երգեցողությամբ ու աղոթքով:
 
Տեսանյութ՝
https://www.youtube.com/watch?v=wf4pS3v8ZLM
 
Ֆոտոներ՝
https://drive.google.com/open?id=0BzyLeOa7jLBhVU9SV2JYU0Y5V3M
 
Օրակարգը հայերենով՝
 
https://drive.google.com/open?id=0BzyLeOa7jLBhODd0ZnV3Q0Zmc0U
 
Օրակարգը անգլերենով՝
 
https://drive.google.com/open?id=0BzyLeOa7jLBhbkNrOTNmcUJkZEU
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play