07-08-2017 12:49:34 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Օգոստոսի 6-ին՝ ժամը 19:42-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին (տարեց կին) նստած է Երևան քաղաքի Եր. Քոչարի փողոցի թիվ 23/3 շենքի մոտակայքում գտնվող շենքի 10-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբին (ոտքերը պատշգամբից դուրս), ենթադրվում է` ցանկանում է ցած նետվել:
Փրկարարները բանալիով բացել են թիվ 23 շենքի բնակարաններից մեկի դուռը, պատշգամբից ներս են բերել 1949թ. ծնված Թ. Զ-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Թ. Զ-ն հոսպիտալացվել է «Թիվ 2 բուժմիավորում» ՓԲԸ:
Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղացացիներ Թ. Զ-ին և Կ. Զ-ին (որդին) տրամադրել է նախահոգեբանական օգնություն: