Օդի միջին օրական ջերմաստիճանը բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով


Օդի միջին օրական ջերմաստիճանը բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով

  • 07-08-2017 14:44:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Օգոստոսի 7-11-ին հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է +39...+41 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով:
 
Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն:
 
Հանրապետության տարածքում՝
 
Սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
 
 
Երևանում՝
 
Սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play