Վարդան Գերավետյանը և Տիգրան Մանուկյանը շարունակում են հուլիսի 24-ից սկսած հացադուլը


Վարդան Գերավետյանը և Տիգրան Մանուկյանը շարունակում են հուլիսի 24-ից սկսած հացադուլը

  • 07-08-2017 15:23:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Սասնա Ծռեր» խմբի երկու անդամներ՝ Վարդան Գերավետյանը և Տիգրան Մանուկյանը, դեռ շարունակում են հացադուլը: «Փաստինֆո»-ն այդ մասին տեղեկացավ ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:
 
Կալանավորների առողջական վիճակը բավարար է գնահատվում և նրանք գտնվում են բժիշկների հսկողության ներքո:
 
Հիշեցնենք, որ Վարդան Գերավետյանը հացադուլի մեջ է գտնվում հուլիսի 21-ից, իսկ Տիգրան Մանուկյանը՝ հուլիսի 24-ից:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն