Պարզվել է Դավթաշենի կամրջից ինքնասպանություն գործած երիտասարդի ինքնությունը.ՀՔԿ


Պարզվել է Դավթաշենի կամրջից ինքնասպանություն գործած երիտասարդի ինքնությունը.ՀՔԿ

  • 07-08-2017 17:13:20   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հաղորդում  է ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ դիակ կա:
 
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ քննիչի գլխավորությամբ։  Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է մահացած տղամարդու ինքնությունը։
Նախնական տվյալներով՝ 1996 թ. ծնված երիտասարդը ժամը 13:30-ի սահմաններում ինքնասպանություն է գործել կամրջից նետվելու եղանակով: Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ տուժողը տառապել է շիզոֆրենիա հիվանդությամբ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն։
 
ՀՀ քննչական կոմիտե
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play