Գայլերը հոշոտել են ոչխարներ.ԱԻՆ


Գայլերը հոշոտել են ոչխարներ.ԱԻՆ

  • 07-08-2017 17:36:28   | Վայոց ձորի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Օգոստոսի 7-ին, ժամը 09:47-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վարդահովիտ գյուղի «Սողանլու» հանդամասում գայլերը հոշոտել են ոչխարներ։
 
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
 
Պարզվել է, որ ս. թ. օգոստոսի 6-ին, ժամը 06։00-ի սահմաններում գայլերը հոշոտել են 5 ոչխար և 20 այծ, իսկ 45 մանր եղջերավոր կորել են։
 
Ստացված տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն