Գեղարքունիքում 37-ամյա տղամարդուն տան անդամները կախված են հայտնաբերել.Tert.am-
07-08-2017 17:53:44 | Գեղարքունինքի մարզ | Ի՞նչ է գրում մամուլը
Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում ինքնասպանության դեպք է գրանցվել:
Tert.am-ի տեղեկություններով` ինքնասպանություն գործած անձը 37 տարեկան է, ում տան անդամները հայտնաբերել են կախված վիճակում:
Tert.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի ղեկավար Արմեն Ասատրյանն ասաց, որ իրենց համայնքի բնակիչ է ինքնասպանություն գործած անձը, սակայն ստույգ տարիքը չգիտի:
«Օգոստոսի 7-ին տան անդամները նրան հայտնաբերել են տանը հարակից շինության մեջ՝ կախված վիճակում: Հայտնաբերել են այն ժամանակ, երբ արդեն նրան փրկելն ուշ է եղել»,-ասաց համայնքապետը:
Նրա խոսքով՝ համայնքի բնակիչն ամուսնացած է եղել. «Նա երկու անչափահաս երեխա ունի, նորմալ ընտանիք էր, սովորական կյանքով ապրում էին, թե ինչը կարող էր ինքնասպանության պատճառ դառնալ, դեռ հայտնի չէ»