Դավթաշենի կամրջից ինքնասպանություն գործած 23-ամյա երիտասարդը տառապել է շիզոֆրենիայով. ՔԿ


Դավթաշենի կամրջից ինքնասպանություն գործած 23-ամյա երիտասարդը տառապել է շիզոֆրենիայով. ՔԿ

  • 07-08-2017 17:58:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հաղորդում  է ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ դի կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ քննիչի գլխավորությամբ։
 
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է մահացած տղամարդու ինքնությունը։
 
Նախնական տվյալներով՝ 1996 թ. ծնված երիտասարդը ժամը 13:30-ի սահմաններում ինքնասպանություն է գործել կամրջից նետվելու եղանակով: Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ տուժողը տառապել է շիզոֆրենիա հիվանդությամբ:
 
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն։ 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play