Քրեակատարողական հիմնարկում ստուգվել են հացադուլ հայտարարած անձանց պահման պայմանները


Քրեակատարողական հիմնարկում ստուգվել են հացադուլ հայտարարած անձանց պահման պայմանները

  • 07-08-2017 19:00:32   | Հայաստան  |  Իրավունք

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հերթական չհայտարարված այցն են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Հետևողական ուսումնասիրության են ենթարկվել հացադուլ հայտարարած Վարդան Գերավետյանի, Տիգրան Մանուկյանի և Վարդգես Գևորգյանի առողջական վիճակը, նրանց բժշկական փաստաթղթերը, պահման պայմանները: 
 
Հացադուլ հայտարարած անձանց իրավունքների ապահովումը պահանջում է աշխատանքի հատուկ սկզբունքներ։ Նրանց պահման պայմանների վիճակը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտական ուշադրության ներքո է:
 
Պաշտպանի աշխատակազմը կարևորում է նաև համագործակցությունը Վ. Գերավետյանի, Տ. Մանուկյանի և Վ. Գևորգյանի փաստաբանների հետ։
 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք