Վանաշեն. վերին թաղն ապահովվեց ջրով


Վանաշեն. վերին թաղն ապահովվեց ջրով

  • 07-08-2017 19:54:12   | Արարատի մարզ  |  Հասարակություն

Արարատի մարզի Վանաշեն գյուղի վերին հատվածը սնող 550 մետր երկարությամբ 100մմ տրամագծով թուջե ջրագիծը, դատելով ստեղծված իրավիճակից, վաղուց արդեն կոռոզիայի ենթարկված ու խցանված էր: Ավելին, ջրագիծը անցնում էր այգիների և հողատարածքների միջով, որն էլ պատճառ էր դարձել, որ տեղ-տեղ խողովակաշարը արմատակալեր: Դրանից բացի, ինչպես ցույց էր տվել ուսումնասիրությունը, ջրագծի վրա առկա էին բազում գաղտնի վթարներ և ապօրինի միացումներ։ Մի խոսքով, ջուրը տեղ չէր հասնում:
 
Խնդրի արմատական լուծման նպատակով, օրերս «Արեւելք» տարածաշրջանի տնօրինության «Արարատ» տեղամասի ուժերով Վանաշեն գյուղի վերին հատվածի համար կառուցվեց նոր, պոլիէթիլենային խողովակաշար՝ արդեն 125մմ տրամագծով՝ ավելի մեծ թողունակությամբ: Ընդ որում, հաշվի առնելով իրողությունն ու տեղիս բարքերը, այգիների փոխարեն այն անցկացվեց փողոցով՝ միշտ աչքի առջեւ լինելու համար, ասել է թե՝ ապօրինությունները հետայսու բացառվում են: Դրա գործարկումից հետո, նախկին քայքայված ջրագիծը հանվեց շահագործումից: 
Արդյունքում, մոտ 200 բաժանորդ ունեցող տարածքն ապահովվեց արդեն կայուն ջրամատակարարմամբ։
 
 
Վեոլիա Ջուր ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն