Հուրգադա հանգստավայրի շրջանում սպիտակ շնաձկներ են հայտնվել, մեկ մարդ վիրավորվել է


Հուրգադա հանգստավայրի շրջանում սպիտակ շնաձկներ են հայտնվել, մեկ մարդ վիրավորվել է

  • 08-08-2017 14:45:52   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Եգիպտոսի Հուրգադա հանգստավայրի շրջանում սպիտակ շնաձկներ են հայտնվել, մեկ մարդ վիրավորվել է: Այդ մասին հայտնել են ՌԴ արտգործնախարարությունից, գրում է Интерфакс-ը:
 
«Եգիպտոսում՝ Հուրգադայի շրջանում, նկատվում է ագրեսիվ սպիտակ շնաձկների ակտիվություն, մեկ մարդ վիրավորվել է: Վերջին անգամ այստեղ շնաձկների հայտնվելը գրանցվել է 2015 թվականին»,- հայտարարել են գերատեսչությունում:
 
Սպիտակ շնաձուկը աշխարհի անմենախոշոր գիշատիչ ձկներից է։ Նրա երկարությունը մոտավորապես 5մ է և այն շատ վտանգավոր է մարդու համար։
 
2015 թվականի մարտին Մարսա-Ալամ հանգստավայրում շնաձկան հարձակման հետևանքով գերմանացի զբոսաշրջիկ է մահացել: Նա մահացել էր հիվանդանոցի ճանապարհին՝ ոտքին ստացած վնասվածքից:
 
Գերմանացի զբոսաշրջիկի վրա հարձակումն առաջինն էր 2010 թվականից ի վեր, երբ Շարմ էլ Շեյխ հանգստավայրում շնաձկների զոհ դարձան մի քանի զբոսաշրջիկ: Այդ ժամանակ մահացել էր գերմանուհի մի զբոսաշրջիկ, վիրավորվել երեք ռուս և Ուկրաինայի մեկ քաղաքացի: Դրանից հետո եգիպտական իշխանությունները հայտարարել են շնաձկների հարձակումներից խուսափելու միջոցները։  
 
 
Ռուսաստանի և Եգիպտոսի միջև դեռևս 2015 թվականի նոյեմբերին ընդհատված օդային հարաբերությունների մինչ օրս չվերականգնման պատճառով, ՌԴ -ից կազմակերպված զբոսաշրջիկներ հանգստվայրում այս պահին չկան։ 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play