Ուսուցչի գործողությունների հետևանքով Մեսրոպը նաև հոգեբանական ուժեղ ցավ է զգացել. փաստաբանը աչքը կորցրած աշակերտի մասին.Tert.am


Ուսուցչի գործողությունների հետևանքով Մեսրոպը նաև հոգեբանական ուժեղ ցավ է զգացել. փաստաբանը աչքը կորցրած աշակերտի մասին.Tert.am

  • 08-08-2017 15:01:56   | Գեղարքունինքի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Սևանի ավագ դպրոցի աշակերտ Մեսրոպ Խաչատրյանի գանգատը հասել է ՄԻԵԴ:
 
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՔԱՎ փաստաբան, Մեսրոպ Խաչատրյանի ներկայացուցիչներից Անի Չատինյանը:
 
«Սևանի ավագ դպրոցի աշակերտ Մեսրոպ Խաչատրյանի հետ դեպքը տեղի է ունեցել 2014 թ. դեկտեմբերի 9-ին: Ուսուցչի կողմից բռնի գործողության հետևանքով Մեսրոպ Խաչատրյանն աչքը կորցրել էր: 2017թ. հունիսի 19-ին գանգատ ենք ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, գանգատը ՄԻԵԴ-ում է»,-ասաց Անի Չատինյանը:
 
Հարցին,թե ինչն է ընկած գանգատի հիմքում, Անի Չատինյանն ասաց, որ գանգատի հիմքում ՄԻԵԿ-ի 3-րդ հոդվածն է, որով ամրագրվում է խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը:
 
«Ֆիզիկայի ուսուցչուհի Հասմիկ Մարգարյանը, փորձելով սաստել առանց իր թույլտվության տեղից վեր կացած Մեսրոպին, որը մոտեցել էր կախիչին վերարկուն հագնելու համար, կախիչը հրել է աշակերտի ուղղությամբ: Նրա գործողությունների արդյունքում Մեսրոպ Խաչատրյանը կորցրել է ձախ աչքը, իսկ  ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը  դեռևս 2016թ. որոշմամբ ուսուցչուհուն մեղավոր է ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով՝ անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ: Որոշման համաձայն Մարգարյանը տուգանվել 200.000 ՀՀ դրամով: Հայցվոր կողմը նաև վնասի փոխհատուցման պահանջ էր ներկայացրել, սակայն այն մերժվել էր դատարանի կողմից»:
 
Չատինյանը հայտնեց, որ  դատավճիռը բողոքարկվել է, որի արդյունքում Վերաքննիչ դատարանը 2016 թ. հուլիսի 27-ին վնասի փոխհատուցման մասով գործն ուղարկել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:
 
«Խնդիրն այն է, որ ուսուցչի գործողությունների արդյունքում Մեսրոպը ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական ուժեղ ցավ է զգացել, իսկ ուսուցչին նշանակված 200.000 ՀՀ դրամ տուգանքն էլ համարժեք չէ նրա կատարած արարքի բնույթին ու վտանգավորության աստիճանին: Աշակերտը կորցրել է աչքն ու տեսողությունը, իսկ պետությունը բավարարվել է չնչին տուգանք նշանակելով»,-ասաց Չատինյանը:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play