Բանավեճ Իգիթյանի հետ անիմաստ ենք համարում.«Ելք»-ը կդիմի ՀՀԿ-ին՝ Լևոն Իգիթյանին կարգի հրավիրելու համար.mamul.am


Բանավեճ Իգիթյանի հետ անիմաստ ենք համարում.«Ելք»-ը կդիմի ՀՀԿ-ին՝ Լևոն Իգիթյանին կարգի հրավիրելու համար.mamul.am

  • 08-08-2017 16:41:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
«Ելք» խմբակցությունը նախաձեռնությամբ է հանդես եկել, ըստ որի՝ Կոմունիստական կուսակցության գործիչների անուններով փողոցները, դպրոցները պետք է անվանախոփվեն:
 
Ըստ դաշինքի անդամների՝ Լեոնիդ Ազալդյանի անվան փողոց չունենք, բայց Անաստաս Միկոյանի անունով կա, ով ստալինյան ժամանակաշրջանում իր մասնակցությունն է ունեցել բռնություններին: «Իշխանության մի մասն այդ արժեհամակարգի կրողն է ու դիմադրությունը բնական է: Դիմադրություն կա նաև այն պատճառով, որ երբ պաշտոնյաներից մեկին հարցնում էի՝ ինչու են դիմադրում Լենինգրադյան փողոցն Ազգալդյանի անունով անվանափոխելուն, օրինակ բերեց, ասաց՝ հիշո՞ւմ եք, երբ Նժդեհի արձանը դրեցինք, ռուսական մամուլում տեղատարափ քննադատություն եղավ ՀՀ-ի հասցեին: Պատկերացնո՞ւմ եք՝ եթե Լենինգրադյան փողոցը փոխենք, ինչպիսի արշավ կլինի մեր դեմ: Ահա այսպիսի ցավալի իրավիճակ ունենք այսօր»,- ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը:
     Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Իգիթյանն, արձագանքելով «Ելք»-ի նախաձեռնությանն, «Ազատության» եթերում ասել է. «Մենք ունենք Մյասնիկյանի պողոտա, այդ «Ելք» խմբակցությունն, էդ նորածին, ինչ ասեմ... Մյասնիկյանի չափ գործ արած կա՞: Ո՞վ ասաց՝ կոմունիստները բոլորը սրիկա էին ու անարժան մարդիկ... Երբ ավագանու նիստերը կսկսվեն, ու նրանք կոնկրետ հարց կդնեն, անկեղծ ու կտրուկ խոսակցություն կունենանք: Էդ պստիկ մարդիկ թող իրենց քաշից ավելի բեռ չվերցնեն իրենց վրա»,- ասել է Իգիթյանը:
     Ի պատասխան՝ Արայիկ Հարությունյանը եթերում հայտարարել է, որ կդիմեն ՀՀԿ խմբակցությանը՝ կարգի հրավիրելու Լևոն Իգիթյանին: «Այն որակումները, որ տալիս է նա «Ելք»-ի անդամներին, անթույլատրելի են: Նա միշտ նման պահվածքով է աչքի ընկել, ու կառուցողական որևէ բանավեճ Իգիթյանի հետ անիմաստ ենք համարում: Նա ավտորիտար ռեժիմի քարոզիչներից է ու որևէ արժեք չի ստեղծել»:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play