Միասնական համակարգը բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը


Միասնական համակարգը բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը

  • 08-08-2017 16:45:37   | Հայաստան  |  Հասարակություն

 
Agfa HealthCare կազմակերպությունը շուրջ 30 տարի է, ինչ ռադիոլոգիական սարքավորումների տեխնիկական հագեցում, միասնական համակարգերի ներդրում և այլ ծառայություններ է մատուցում ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրոպայում, Չինաստանում, Ռուսաստանի Դաշնությունում։ Կազմակերպությունը Մոսկվայում ներդրել է ռադիոլոգիական սարքավորումներով հագեցած պոլիկլինիկաների միասնական համակարգ։ Էլեկտրոնային այդ համակարգը հնարավորություն է ընձեռում ոչ միայն պահպանել հետազոտությունների պատկերները, այլև բոլոր պոլիկլինիկաների մասնագետները միաժամանակ առցանց  կարող են տեսնել և քննարկել այս կամ այն հետազոտության արդյունքները, ինչպես նաև կազմակերպել կոնսիլիումներ։ Անհրաժեշտության դեպքում կարելի է օգտվել հեռաբժշկության հնարավորությունից և խորհրդակցել այլ երկրների մասնագետների հետ։ 
 Այս ամենի մասին ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին տեղեկացրել են Agfa HealthCare-ի ներկայացուցիչներ Աման Ջանաբաևը և Ռոման Ռիժկովը։ Նրանք նշել են, որ Մոսկվայի պոլիկլինիկաների միասնական համակարգի շնորհիվ բարձրացել է աշխատանքի արդյունավետությունը և որակը, հիվանդները երեք ամիս սպասելու փոխարեն հետազոտվում են 2-3 օրվա ընթացքում։
 
Նախարարը նրանց ծանոթացրել է մեր երկրում ներդրված էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման ընթացքին և ընձեռող հնարավորություններին։ Քննարկվել են Հայաստանի էլեկտրոնային առողջապահական համակարգում նոր հնարավորություններ ներդնելուն վերաբերող հարցեր։ 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն