Լիտվայում, Լատվիայում, Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը եռյակի հայր է դարձել:
Դեպսանն իր ֆեյսբուքյան էջում այդ կապակցությամբ գրառում է կատարել.
«Սիրելի՛ բարեկամներ, ուրախությամբ պետք է հայտնենք, որ ուղիղ 40 օր առաջ՝ հունիսի 28-ին Աստծո կամքով Երևանում լույս աշխարհ եկան մեր եռյակ զավակները՝ Աննան, Արմենն ու Ալեքսանդրը: Օգոստոսի 1-ի դրությամբ Աննան կշռում էր 2940 գր, Արմենը՝ 2870 գր, իսկ Ալեքսանդրը՝ 3100 գրամ: Այս հրաշք իրադարձությունը լիովին փոխել է մեր կյանքի ռիթմը, բազմապատկել մեր երջանկությունը: Մաղթում ենք երջանկություն և բարի բախտ բոլոր ընտանիքներին»,- գրառել է Տիգրան Մկրտչյանը: