ԱՄՆ-ում սատկել է ժեստերի լեզուն սովորած Չանթեք օրանգուտանգը


ԱՄՆ-ում սատկել է ժեստերի լեզուն սովորած Չանթեք օրանգուտանգը

  • 08-08-2017 19:09:34   | ԱՄՆ  |  Հասարակություն

Ատլանտայի կենդանաբանական այգում 39 տարեկան հասակում սատկել է Չանթեք որձ օրանգուտանգը, որը հայտնի էր նրանով, որ սովորել էր ժեստերի լեզուն։
 
Չանթեքը տառապում էր սրտի հիվանդությունից: Նա օրանգուտանգներից առաջիններից մեկն էր, որ սովորել էր ժեստերի լեզուն եւ հաղորդակցվում էր կենդանաբանական այգու ախատողների հետ, սակայն ամաչում էր հաղորդակցվել անծանոթ մարդկանց հետ՝ գերադասելով պրիմատների համար սովորական ճիչերը:
 
Բացի դրանից, Չանթեքը կարողանում էր մաքրել ու կարգի բերել իր կացարանը, գործիքներ պատրաստել, ինչպես նաեւ կարողանում էր ցույց տալ համալսարանից մինչեւ տեղական ֆաստֆուդ- ռեստորան տանող երթուղին:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play