Պատահար Վեդիի սկզբնամասում.իրար են բախվել տրակտորը և «Mercedes E320»-ը


Պատահար Վեդիի սկզբնամասում.իրար են բախվել տրակտորը և «Mercedes E320»-ը

  • 09-08-2017 11:30:18   | Արարատի մարզ  |  Հասարակություն

Օգոստոսի 9-ին, ժամը 04:52-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի սկզբնամասում` ջրատարի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «YTO-X804» մակնիշի 9075 պետհամարանիշով (վարորդ՝ 1966 թ. ծնված Ա. Օ.) տրակտորը և «Mercedes E320» մակնիշի 39 AS 531 պետհամարանիշով (վարորդ՝ Դ. Ս.) ավտոմեքենան. «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:04-ին, մարվել՝ 05:27-ին: «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:
 
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Դ. Ս.-ը և ուղևոր՝ 1986 թ. ծնված Վ. Ե.-ը հոսպիտալացվել են Վեդու ԲԿ, որտեղ բժիշկները Դ. Ս.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Վ. Ե.-ինը` ծանր և տեղափոխել Մասիսի ԲԿ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play