Չեռնոգորիայի մայրաքաղաքում ուժեղ պայթյուն է որոտացել.ՏԱՍՍ (տեսանյութ)


Չեռնոգորիայի մայրաքաղաքում ուժեղ պայթյուն է որոտացել.ՏԱՍՍ (տեսանյութ)

  • 09-08-2017 12:27:03   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայի կենտրոնում հզոր պայթուցիկ սարք է գործի դրվել՝ Քրիստոսի Հարության  եկեղեցու մոտ։ Այդ մասին հայտնել է այսօր ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով   երկրի RTCG պետական հեռուստաընկերությանը։
 
Հաղորդվում է, որ պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով գիշերվա ժամը 3-ին՝ երկրի գլխավոր ուղղափառ եկեղեցու մոտակայքում գտնվող գրասենյակային շենքում։
 
Տուժածներ չկան, սակայն վնաս է հասցվել հարևան շինություններին, վնասվել են նաև մի քանի մեքենաներ։
 
Պայթյունի ձայնը լսվել է քաղաքի բոլոր հատվածներում և վախեցրել ծայրամասային թաղամասերում ապրող բնակիչներին։
 
Դեպքի վայրում աշխատում են իրավապահները։ Տարվում է հետաքննություն 
 
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը