Բնակչության դիմակայունության բարձրացման գործընթացում ԱԻՆ-ը կկիրառի ԵՄ փորձը


Բնակչության դիմակայունության բարձրացման գործընթացում ԱԻՆ-ը կկիրառի ԵՄ փորձը

  • 09-08-2017 14:08:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Օգոստոսի 9-ին ՀՀ ԱԻ նախախար Դավիթ Տոնոյանն ընդունեց Եվրամիության «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում արեվելյան տարածքում» (PPRD EAST 2) ծրագրի ղեկավար Սերգեյ Անագնոստիի գլխավորած պատվիրակությանը:
 
Հանդիպման ընթացքում քննարկվեց PPRD EAST-2 ծրագրի իրականացման ընթացքը Հայաստանում՝ դիտարկելով այն  որպես ԵՄ առաջնորդող նախաձեռնություն: Ծրագրի շրջանակում իրականացվում է արտակարգ իրավիճակների ոլորտում ինստիտուտցիոնալ և օրենսդրական բազաների բարելավում, Եվրամիության բնակչության պաշտպանության մեխանիզմի փորձի փոխանակում և կիրառում Հայաստանում  բնակչության պաշտպանության ոլորտում կարողությունների զարգացման նպատակով, ուսուցման և ուսումնավարժանքների միջոցով ընդունող պետության ազգային աջակցման համակարգի  հնարավորությունների զարգացում, տարածաշրջանային ռիսկերի էլեկտրոնային ատլասի կատարելագործում և հնարավորությունների ընդլայնում, ինչպես նաև՝ հանրային իրազեկման տեղեկատվական ռազմավարության բարելավում: 
 
Իր խոսքում ԱԻ նախարարն անդրադարձավ PPRD EAST-2 ծրագրի միջոցով Հայաստանում արտակարգ իրավիճակների ոլորտում Եվրամիության հետ համագործակցության հնարավորությունների ընդլայնման ու ԵՄ փորձի կիրառմամբ բնակչության պաշտպանվածության, դիմակայունության մակարդակների և աղետների ռիսկերի նվազեցման հնարավորություններին: Որպես բնակչության դիմակայունության բարձրացման կարևոր մեխանիզմ՝ նախարար Տոնոյանն ընդգծեց փրկարարական կամավորական ուժերի ձևավորումը և աղետների կորուստների տվյալների գնահատումը (disaster data loss)՝ ԵՄ փորձի կիրառմամբ: 
 
Գնահատելով ծրագրի շրջանակներում արդեն իսկ իրականացված միջոցառումները՝ կողմերը փաստեցին, որ բավական մեծ առաջընթաց կա ընդունող պետության Ազգային աջակցման համակարգի  հնարավորությունների զարգացման և ռիսկային գոտիների քարտեղագրման գործընթացում: Կողմերը պատրաստակամություն հայտնեցին շարունակել համագործակցությունը հանրային իրազեկման մեխանիզմների բարելավման և կամավորական ուժերի ձևավորման ուղղություններով:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն